Ալեքսանդր Սպենդիարյան

Վիքիքաղվածք-ից

Ալեքսանդր Սպենդիարյան (նոյեմբերի 1 (20 հոկտեմբերի), 1871, Կախովկա — մայիսի 7, 1928, Երևան), հայ կոմպոզիտոր։

Քաղվածքներ Սպենդիարյանի մասին[խմբագրել]

  • Ծագումով հայ Ալ. Սպենդիարովը տոգորվեց իր հարազատ ժողովրդի երաժշտությունը բարձր մակարդակի հասցնելու խնդրով, և ստեղծագործության այդ բնագավառում նա իրեն հավասարը չունի։
Նրան համարում են մեր ժամանակի ամենախոշոր կոմպոզիտորներից մեկը։
Իմ խորին համոզմամբ Սպենդիարյանը և Կոմիտասը հայ դասական երաժշտության հիմնադիրներն են։ Նրանք նախանշել են հայ երաժշտական ստեղծագործության գլխավոր ուղիները շատ տասնամյակների համար[1]։
Արամ Խաչատրյան
  • Այս մեծատաղանդ մարդուց առաջին հանդիպումիս այն տպավորությունն ստացա, որ նա այս աշխարհի մարդ չէ։ Նրա ոտքերը հազիվ էին դիպչում այս երկրին։ Նրա հոգին՝ իր մտորումներով և երազանքներով, բարձր ոլորտների, բարձր սֆերաների բնակիչ էր։ Իր մեջ ամփոփված այդ փխրուն մարդը լսում էր ձայներ, որոնք մեզ լսելի չեն[1]։
Ավետիք Իսահակյան
  • «Ալմաստ» օպերան շատ լավ տպավորություն գործեց ինձ վրա։ Սպենդիարովի երաժշտությունը լի է հմայիչ թարմությամբ, անկեղծությամբ, բնութագրի պայծառությամբ և հայկական ժողովրդական ստեղծագործության հետ ունեցած օրգանական կապով։
...Թատրոնից հեռանալով՝ հսկայական բերկրանքի զգացում ես ունենում հայ մեծ ժողովրդի արվեստի համար, ժողովուրդ, որ ստեղծել է այնպիսի սքանչելի երկեր, ինչպիսին «Ալմաստի» ներկայացումն է[1]։
Դմիտրի Շոստակովիչ
  • Հաճելի հումորը, մասամբ ակամա և նույնքան հաճելի տարօրինակությունները, ինչպես նաև բանաստեղծական ցրվածության դրսևորումները, որոնք Սպենդիարյանի մասին այնքան զվարճալի պատմություններ էին հարուցել, մեծացնում էին կենսականորեն սակավապետ, բարեհոգի այս մարդու հմայքը[1]։
Մ. Գնեսին
  • Նրա Արևելքը նոր էր, մայրենի ստեղծագործությունների կողմից մինչ այդ չօգտագործված[1]։
Ա. Լյադով
  • Նա ընտրեց ճիշտ ճանապարհ, և, անկասկած, սիմֆոնիկ երաժշտության մեջ առաջինն էր, որ սկսեց մշակել հայ ֆոլկլորը[2]։
Ս. Վասիլենկո
  • «Ալմաստ» օպերան ըստ էության դարձավ Սպենդիարյանի կարապի երգը։ Դա նրա ստեղծագործության գագաթն է, թանկարժեք ընծան հայ ժողովրդին[2]։
Մարտիրոս Սարյան
  • Այն, ինչ նա թողեց մեզ, անմահ է. անկորնչելի և իր հեռազդեցությամբ ապագա սերունդների ստեղծագործության վրա՝ անգնահատելի[2]։
Ավետիք Իսահակյան
  • Բանաստեղծը միայն միս ու արյուն է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորությամբ կյանք է ներարկում նրան, որպեսզի նա ապրի հավերժ, բայց որպեսզի նա թռչի, պետք են թևեր, իսկ թևեր նա կարող է ձեռք բերել այն կախարդական աշխարհում, որը կոչվում է երաժշտություն։ Այսպիսով, դուք թևավորում եք հայ բանաստեղծների կենդանի գեղարվեստական ստեղծագործությունները, դրանք դարձնում ուժեղ, կախարդական ուժ ունեցող[2]։
Հովհաննես Թումանյան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 145:
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 146։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա